Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին
28.07.2015 | 01:26

Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Քրեական գործի հիմք դարձած վիճաբանությունը տեղի էր ունեցել մայիսի 2-ին։ Ի սկզբանե շրջանառվում էր վարկածը, որ Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները բռնության են ենթարկվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա ընկերների կողմից. մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը, կանգնեցրել է մեքենան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։ Զաքարյանների ծնողները բազմիցս պնդել էին, որ որդիները դաժան ծեծի են ենթարկվել մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով, ինչի հետևանքով Հարությունը աչքի շրջանում ստացել էր ծանր վնասվածք, տեսողությունը վերականգնել չի հաջողվել։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ